ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարո Փայլան. Պետությունը դարձրել են խաղալիք Թրամփի և Պուտինի ձեռքին

Կարո Փայլան. Պետությունը դարձրել են խաղալիք Թրամփի և Պուտինի ձեռքին
09.10.2019 | 00:28

Թուրքիա պետությունը դարձրել են խաղալիք Թրամփի և Պուտինի ձեռքին՝ ֆեյսբուքյում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
«Միայն խաղաղ և ժողովրդավարական քայլերով կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Պատերազմով մենք բոլորս միմյանց կորցնում ենք: Խաղաղությամբ բոլորս հաղթում ենք»,- ասված է Փայլանի գրառման մեջ:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ